Արևմուտքն ԱԽ-ում Սիրիայի դեմ բանաձև վավերացնելու հարցում ձախողեց
Մարտ 01, 2017 04:19 Asia/Tehran
Ռուսաստանն ու Չինաստանը երեքշաբթի օրը վետո դնելով Դամասկոսի դեմ ՄԱԿ-ի ԱԽ-ի պատժամիջոցների բանաձևի վրա, վեցերորդ անգամ ԱԽ-ում Սիրիայի կառավարությանը պաշտպանելու համար օգտվեցին իրենց վետոյի իրավունքից:
Ռուսաստանն ավելի վաղ հայտարարել էր, որ վետո կդնի Ֆրանսիայի ու Բրիտանիայի առաջարկած բանաձևի վրա, քանի որ այդ բանաձևը կարող է հարվածել անցած շաբաթ Ժնևում ՄԱԿ-ի վերահսկողության ներքո Սիրիայում բախվող կողմերի միջև սկսված ու շարունակվող խաղաղության բանակցություններին:
ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցչի տեղակալն ԱԽ-ում Սիրիայի դեմ պատժամիջոցների վրա վետո դրվելուց հետո հայտարարեց, որ այն երկրներն են նպատակադրել պատժել Սիրիային, որոնք հովանավորում են Իսրայելի միջուկային զինանոցները:
Պիտակ