Փետրվար 25, 2016 09:51 Asia/Tehran
  • Լիբիայում առնվազն 17 մարդ է զոհվել ԻՊ զինյալների հետ բախումներում

Անվտանգության տեղական մարմինների առնվազն 17 աշխատակից է զոհվել Սաբրատա քաղաքում ԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալների հետ բախումների հետեւանքով, հայտնում է «Ռոյթեր» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանությունները:

Ինչպես գործակալությանը հայտնել է Սաբրատայի քաղաքապետը, անվտանգության տեղական ուժերի վեց աշխատակիցներ երեքշաբթի երեկոյան են զոհվել զինյալների հետ բախումների ժամանակ, ու եւս 11 մարդ էլ գլխատվել է, երբ զինյալներին հաջողվել է կարճ ժամանակով զավթել քաղաքի կենտրոնում անվտանգության տնօրինության շենքը: Ավելի ուշ անվտանգության ուժերը զինյալներին դուրս են մղել քաղաքից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Որբաթ ԱՄն ռազմական օդանավերը օդային հարվածներ են հասցրել Լիբիայի Սաբրատա քաղաքին: Օդային հարվածների նշանակետն էր հայտարարված զինյալ Նուրեդդին Շուշանը, որին կասկածում են Թունիսի տարածքում երկու ահաբեկչությունների մասնակցություն ունենալու մեջ: Առնվազն 49 մարդ է զոհվել լիբիական քաղաքին ԱՄՆ օդային հարվածների հետեւանքով:

Պիտակ