Մոսկվան դեմ է իշխանափոխությանը Սիրիայում
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալն անընդունելի է համարել Սիրիայում իշխանափոխության նպատակով բանակցային ընթացքը փոխելու որոշ երկրների կողմից տարվող ջանքերը:
Շաբաթ օրը՝ մարտի 4-ին, Սերգեյ Ռիբակովն ասել է.-Մոսկվան սիրիական տարբեր կողմերին հրավիրում է մասնակցելու երկրի Սահմանադրական բարեփոխումներին նվիրված խորհրդակցությանը, սակայն օրակարգում չկա իշխանափոխության հարցը»:
«Սիրիական-սիրիական» ձևաչափով բանակցությունների մասին Ռիբակովն ասել է.«Սիրիայի իրավիճակը բարելավվել է շնորհիվ Մոսկվա-Թեհրան-Անկարա համագործակցության, ինչի արդյունքում բանակցությունները կայացան Աստանայում»:
Բանակցությունների առաջին փուլը կայացավ հունվարի 23-ին և 24-ին Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախաձեռնությամբ և Սիրիայի կառավարության և զինված խմբերի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ներկայումս ուժի մեջ է դեկտեմբերի 30-ից մեկնարկած համապարփակ հրադադարի ռեժիմը, որը հաստատվել է նաև ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից: