Մարտ 05, 2017 13:54 Asia/Tehran
  • Ավստրիայի ԱԳՆ ղեկավարն առաջարկել է փախստականների համար կենտրոններ ստեղծել Վրաստանում կամ Բալկաններում

Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Սեբաստյան Կուրցն առաջարկել է փախստականների համար կենտրոններ ստեղծել ԵՄ սահմաններից դուրս, որոնք կաշխատեին ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնկատարի վարչության հետ:

Ըստ Կուրցի՝ դրանք կարող են գտնվել մասնավորապես Վրաստանում և Բալկաններում: Այս մասին Կուրցն ասել է Bild am Sonntag պաբերականին տված հարցազրույցում:

«Մեզ պետք են փախստականների համար կենտրոններ ԵՄ սահմաններից դուրս, որոնք կաշխատեին ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության հետ համատեղ: Այդքան էլ սկզբունքային չէ՝ դրանք կոնկրետ որտեղ կգտնվեն: Կարևոր է, որ դրանք պաշտպանություն տրամադրեն, և որ մարդիկ, որոնք փորձում են ապօրինի Եվրոպա հասնել, կարողանան այնտեղ ուղարկվել»,- ասել է Կուրցը: «Այդպիսի կենտրոններ կարող են ստեղծվել այնպիսի երկրներում, ինչպիսիք են՝ Վրաստանը, Եգիպտոսը, կամ բալկանյան արևմտյան երկրներում»,- հավելել է նա:

1in.am

 

Պիտակ