Ընդգծվել է Սիրիայում Իրանի ու Ռուսաստանի ներկայության օրինականությունը
Մոսկվան հայտարարել է, որ Սիրիայում Իրանի ու Ռուսաստանի ներկայությունն օրինական է:
Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ և Միջին Արևելքի հարցերով Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը Լոնդոնում հրատարակվող «Ալ-Հայաթ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է. «Մոսկվան մերժում է տարածաշրջանում ճգնաժամերի հարուցման գործում Իրանի դերակատարության վերաբերյալ մեղադրանքը, քանի որ Սիրիայում Իրանի ու Ռուսաստանի ներկայությունը լիովին օրինական է»:
Բոգդանովն անդրադառնալով տարածաշրջանային հարցերի, այդ թվում Իրաքի, Աֆղանստանի ու Սիրիայի ճգնաժամերի կարգավորման հարցում ԻԻՀ դիրքին, ասել է, որ Իրանն ու Ռուսաստանը Սիրիայում ներկա են այդ երկրի օրինական կառավարության պահանջով և Թեհրանի հեռանալու կապակցությամբ պնդումներն անտրամաբանական են:
Ռուսաստանի ԱԳ նախարարն ու Միջին Արևելքի հարցերում Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչը Սիրիայի քաղաքական համակարգի մասին ասել է . «Քաղաքական համակարգը ձևավորվում է ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների արդյունքում»: