Մարտ 10, 2017 10:47 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի փորձագետներ․ Եվրոպան կարող է կանգնել վտանգավոր ուղու վրա՝ ընդունելով միգրանտների արտաքսման ռեկոմենդացիաները

Ընդունելով միգրանտների արտաքսման ռեկոմենդացիաները ՝ եվրոպական երկրները կկանգնեն «վտանգավոր ուղու» վրա։ Այս մասին նախազգուշացնում են ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով փորձագետները։

Եվրահանձնաժողովը մշակել է միջոցառումներ, որոնք թույլ են տալիս արագացնել միգրանտների վերադարձի գործընթացը, նաեւ նրանց երկարատեւ կալանավորել։

ՄԱԿ իրավապաշտպանների խոսքով, նման միջոցառումները խախտում են միգրատների իրավունքները ու նրանց անվտանգության երաշխիքները։ Նրանք կոչ են արել եվրոպական երկրների կառավարություններին խնդրի լուծման այլընտրանքային ուղիներ գտնել։ Եթե նոր ռեկոմենդացիաները ընդունվեն՝ մարդիկ, որոնք առանց այդ էլ ծանր վիճակում են, կբախվեն ձերբակալությունների ու դաժան վերաբերմունքի սպառնալիքին։

ՄԱԿ-ում հիշեցրել են, որ ապօրինի միգրանտների ձերբակալությունները պետք է ծայրահեղ միջոցառում լինեն։ Իսկ երեխաներին կալանավորելը՝ նրանց միգրացիոն կարգավիճակի հիման վրա, խախտում է երեխաների իրավունքները։

Ընդ որում նախորդ 20 տարիների փորձը ցույց է տվել, որ միգրանտներին ձերբակալելը ոչ մի կերպ չի նպաստում նրանց հոսքի կրճատմանը։

News.am

 

Պիտակ