Մարտ 12, 2017 16:58 Asia/Tehran
  • Թուրքիայի և Նիդերլանդների վարչապետների հեռախոսազրույցը

Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի և Նիդերլանդների վարչապետները կարևորել են երկու երկրների հարաբերություններում տիրող լարվածությունը նվազեցնելը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Ըլդըրըմի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն ցավ է հայտնել երկու երկրների հարաբերություններում ծագած խնդիրների կապակցությամբ:

Անցած օրը Նիդերլանդների կառավարությունը չի թույլատրել Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի ինքնաթիռին վայրէջք կատարել այդ երկրում և Նիդերլանդների ոստիկանությունը ևս արգելել է Թուրքիայի ընտանիքի եւ սոցիալական քաղաքականության նախարարի մուտքը Ռոտերդամում  այդ երկրի գլխավոր հյուպատոսություն:

Մեվլութ Չավուշօղլուն մտադիր էր Նիդերլանդներում մասնակցել Թուրքիայի Սահմանադրության բարեփոխման մասին հանրաքվեի հարցով «Արդարություն և զարգացում» կուսակցության աջակիցների քարոզչական համագումարում:

Պիտակ