Ռուսաստանը քննադատել է սիրիական ընդդիմությանը
Ռուսաստանի ԱԳ նախարարը քննադատել է սիրիական ընդդիմությանը` Աստանայի նստաշրջանին մասնակցելուց հրաժարվելու համար :
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն' Սերգեյ Լավրովն անտրամաբանական է համարել Աստանայի բանակցություններին ներկա չլինելու համար սիրիական զինված ընդդիմության պատճառաբանությունը:
Լավրովն ընդգծել է, որ Ղազախստանի մայրաքաղաքում նախատեսված բանակցություններին չմասնակցելու համար սիրիական ընդդիմության պատճառաբանությունները համոզիչ չեն: «Իրավիճակը հստակեցնելու համար անհրաժեշտ է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ քննարկել Սիրիայի զարգացումները». ասել է նա:
«Սիրիայում հրադադարի խախտման դեպքերը անցած դեկտեմբերի և այս համաձայնության ստորագրմանը նախորդած շրջանի համեմատությամբ պակասել են»,-հայտարարել է Լավրովը:
Աստանայի բանակցությունների 4-րդ նիստը կայացավ երեքշաբթի օրը, Ղազախստանի մայրաքաղաքում, առանց սիրիական զինված ընդդիմության ներկայության, :
Աստանայի նախորդ նիստերին ու բանակցություններին մասնակցած զինված ընդդիմությունը հայտարարել է, ոտ չի մասնակցելու Աստանայի բանակցությունների 4-րդ նիստին: