Ռուսաստանը քննադատել է սիրիական ընդդիմությանը
https://parstoday.ir/hy/news/world-i56936-Ռուսաստանը_քննադատել_է_սիրիական_ընդդիմությանը
Ռուսաստանի ԱԳ նախարարը քննադատել է սիրիական ընդդիմությանը` Աստանայի նստաշրջանին մասնակցելուց հրաժարվելու համար :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 15, 2017 07:31 Asia/Tehran
  •  Ռուսաստանը քննադատել է սիրիական ընդդիմությանը

Ռուսաստանի ԱԳ նախարարը քննադատել է սիրիական ընդդիմությանը` Աստանայի նստաշրջանին մասնակցելուց հրաժարվելու համար :

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն' Սերգեյ Լավրովն անտրամաբանական է համարել Աստանայի բանակցություններին ներկա չլինելու համար սիրիական զինված ընդդիմության պատճառաբանությունը:

Լավրովն ընդգծել է, որ Ղազախստանի մայրաքաղաքում նախատեսված բանակցություններին չմասնակցելու համար սիրիական ընդդիմության  պատճառաբանությունները համոզիչ չեն: «Իրավիճակը հստակեցնելու համար անհրաժեշտ է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ քննարկել Սիրիայի զարգացումները». ասել է նա:

«Սիրիայում հրադադարի խախտման դեպքերը անցած դեկտեմբերի և այս համաձայնության ստորագրմանը նախորդած շրջանի համեմատությամբ պակասել են»,-հայտարարել է Լավրովը:

Աստանայի բանակցությունների 4-րդ նիստը կայացավ երեքշաբթի օրը, Ղազախստանի մայրաքաղաքում, առանց սիրիական զինված ընդդիմության ներկայության, :

Աստանայի նախորդ նիստերին ու բանակցություններին մասնակցած զինված ընդդիմությունը հայտարարել է, ոտ չի մասնակցելու Աստանայի բանակցությունների 4-րդ նիստին: