Փետրվար 26, 2016 16:13 Asia/Tehran
  • Իտալիան ռազմական գործողություն Է պատրաստում Լիբիայում՝ դիմակայելու ԻՊ-ին. Corriere della Sera

Իտալիան հատուկ ռազմական գործողություն Է պատրաստում Լիբիայում՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալների առաջխաղացումը դիմագրավելու համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել են Իտալիայի զանգվածային լրատվամիջոցները:

Ինչպես նշել Է Corriere della Sera-ն, ռազմական առաքելությունը, որը կներառի պարեկող նավեր Միջերկրական ծովում, ինչպես աեւ «Տոռնադո» կործանիչներ, որոնք պատրաստ են թռիչքներ կատարել Տրապանիի (Սիցիլիա կղզի) ռազմակայանից, կսկսվի, հենց որ համապատասխան խնդրանք ստացվի Լիբիայի իշխանություններից:

Ամեն ինչ կախված կլինի Լիբիայի ազգային միասնության կառավարության կազմավորման արդյունքից, որտեղ փետրվարի 29-ին քվեարկություն Է պլանավորված խորհրդարանում: Ցանկացած միջամտության համար կարեւորագույն պայմանը լիբիական կողմի խնդրանքն Է, ինչպես նաեւ ՄԱԿ-ի համապատասխան բանաձեւը, նշել Է թերթը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

orer.am

26/2/2016

Պիտակ