Մարտ 24, 2017 07:29 Asia/Tehran
  • Իրանի ու Ռուսաստանի փոխարտգործնախարարները քննարկել են Ռոհանիի Մոսկվա կատարելիք ուղևորության ծրագիրը

Իրանի ու Ռուսաստանի փոխարտգործնախարարները հինգշաբթի օրը Մոսկվայում քննարկել են ԻԻՀ նախագահի մոտ օրերս Ռուսաստան կատարելիք ուղևորության ծրագիրը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` ԻԻՀ ԱԳ նախարարի Ասիայի ու Օվկիանիայի հարցերով տեղակալ Էբրահիմ Ռահիմփուրը և Ռուսաստանի փոխարտգործնախարար Իգոր Մորգուլովը   քննարկել են նաև երկու երկրի համագործակցությունների հետ կապված մի շարք հարցեր:

Կրեմլը հինգշաբթի օրը պաշտոնական հաղորդագրություն տարածելով հայտարարեց, որ մարտի 27-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական հրավերով, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին  կմեկնի Մոսկվա:

Հաղորդագրության համաձայն` Իրանի ու Ռուսաստանի նախագահները  առաջիկա երեքշաբթի կհանդիպեն Կրեմլում:

Ռուսաստան կատարելիք այցի ընթացքում Ռոհանիին կուղեկցի քաղաքական ու առևտրական բարձրաստիճան  պատվիրակություն:

Ծրագրումների համաձայն` Իրանի ու Ռուսաստանի նախագահները ստորագրելու են 10 կարևոր ու հիմնական փաստաթղթեր, նաև երկու երկրի հարաբերությունների ընդլայնման ուղեքարտեզը:

 

Պիտակ