Նիգերիայի ավագ քահանա.«Բոքուհարամի գաղափարները ոչ մի առնչություն չունեն իսլամի հետ»
Նիգերիայի ավագ քահանան կարևորել է միջկրոնական բանակցությունները: Նա ասել է.«Չպետք է կարծել, որ Բոքուհարամ խմբի գաղափարներն առնչություն ունեն իսլամի հետ»:
Նիգերիայի մայրաքաղաք Աբիջայի կաթոլիկ եկեղեցու ավագ քահանա Ջան Օնայքան ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի Նոթերդամ համալսարանում կայացած «Աստվածաբանությունը Աֆրիկայում» կոնֆերանսի ժամանակ ունեցած ելույթում ասել է.«Անկասկած միջկրոնական երկխոսությունը կարող է նպաստել իսլամի հանդեպ տարածված բացասական գաղափարների ցրմանը և կապ հաստատել մուսուլմանների հետ»:
Ջան Օնայքան ընդգծելով, որ Նիգերիյաի Բոքուհարամ խումբը ոչ մի առնչություն չունի իսլամի հետ, ասել է.«Չպետք է կարծել, որ Բոքուհարամ ծայրահեղական խմբի գաղափարներն առնչություն ունեն իսլամի հետ»:
Նիգերիայի կաթոլիկ եկեղեցու ավագ քահանան այն պայմաններում է նման հայտարարություն արել, երբ ԱՄՆ-ը փորձում է իսլամաֆոբիա տարածել աշխարհում: