Մարտ 28, 2017 11:55 Asia/Tehran
  • Կրեմլում կայացել է Պուտինի և Ռոհանիի հանդիպումը

Երեքշաբթի օրը, Մոսկվայում կայացել է Իրանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն` Կրեմլի պալատում Վլադիմիր Պուտինը դիմավորել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին և երկկողմ բանակցություններ են ընթանում:

Հանդիպման ավարտին ստորագրվելու են ռազմավարական համագործակցության փաստաթղթեր քաղաքական, տնտեսական, ֆինանսական ու բանկային, տրանսպորտի ու քաղաքաշինության, հաղորդակցական տեխնոլոգիաների, էներգետիկայի և ստանդարդի ոլորտներում: Վերջում ընթերցվելու է Իրան-Ռուսաստան ռազմավարական համագործակցությունների մասին հաղորդագրությունը:

Վերջին երեք ու կես տարիների ընթացքում սա Պուտինի և Ռոհանիի 9-րդ հանդիպումն է:

Մոսկվայում բնակվող իրանցիների հետ հանդիպումը Ռուսաստանում ԻԻՀ նախագահի վերջին ծրագիրն է լինելու:

Պիտակ