Ապրիլ 07, 2017 22:15 Asia/Tehran
  • Ռուսաստանը նողկանք է հայտնել Սիրիայի վրա ԱՄՆ-ի հարձակման կապակցությամբ

Ռուսաստանի նախագահը նողկանք է հայտնել Սիրիայի վրա ԱՄՆ-ի հարձակման կապակցությամբ։

Իտառ Տասի փոխանցմամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի վրա ԱՄՆ-ի հրթիռային հարձակումը համարեց ագրեսիա այդ երկրի ինքնիշխանության իրավունքի նկատմամբ։

Պուտինն ասել է, որ Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական գործողությունը փորձ է աշխարհում հասարակական կարծիքի ուշադրությունը Իրաքում անթիվ քաղաքացիական մարդկային զոհերից շեղելու նպատակով։

Այս կապակցությամբ Ռուսաստանի նախագահը նախազգուշացրեց, որ ահաբեկիչների կողմից քիմիական զենքի օգտագործման ամբողջովին անտեսումը հիմնականում վատթարացնելու է իրավիճակը Սիրիայում։

 

Պիտակ