Ապրիլ 08, 2017 06:44 Asia/Tehran
  • Շվեդիայի մայրաքաղաքում ավտոմեքենան վրաերթի  է ենթարկել անցորդներին

Շվեդիայի ոստիկանությունը տեղեկացրել է մայրաքաղաք Ստոկհոլմում մի խումբ անցորդների վրաերթի ենթարկվելու և չորս հոգու զոհվելու մասին:

Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, Շվեդիայի ոստիկանությունն ուրբաթ օրը հայտարարել է, որ մայրաքաղաք Ստոկհոլմում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել անցորդներին: Նրանցից մի քանիսը վիրավորվել են:

Շվեդիայի ոստիկանության հաղորդման համաձայն՝ ավտոմեքենան մտնելով փողոցի եզերքին գտնվող մայթը, վրաերթի է ենթարկեկ անցորդներին:

Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լուֆոնը հայտարարել է, որ դեպքը ահաբեկչություն է: Նա նշել է, որ դեպքի կապակցությամբ ոստիկանությունը բերման է ենթարկել մի կասկածյալի:

 

Պիտակ