Ապրիլ 08, 2017 18:33 Asia/Tehran
  • Շվեդիայում ահաբեկչական հարձակման հեղինակը ձերբակալվել է

Շվեդիայի ոստիկանությունը հայտարարել է, որ ձերբակալել է ուրբաթ օրը բեռնատար մեքենայով Ստոկհոլմի առևտրի կենտրոնի մոտ հավաքված ժողովրդի ուղղությամբ իրականացված հարձակման հեղինակը:

New York Times ամերիկյան օրաթերթի հաղորդմամբ՝ Շվեդիայի ոստիկանության հայտարարությամբ՝  Ստոկհոլմում ահաբեկչական հարձակման հեղինակը 39-ամյա ուզբեկ է:

CNN-ը ևս հաղորդել է, որ գտել են Ստոկհոլմի հարձակման բեռնատարում պայթուցիկ նյութերի պայուսակը:

Շվեդիայի ոստիկանական աղբյուրների տեղեկացմամբ՝ պայուսակում եղել է ռումբ, որը սակայն չի պայթել:

Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը նշել է, որ բոլոր փաստերի վկայությամբ, հարձակումն ահաբեկչական է եղել:

Հարձակումը թողել է 4 զոհ: 12 հոգի վիրավորվել են:

Պիտակ