Ռուսաստանը վետո դրեց ահաբեկիչների պաշտպանների առաջարկած բանաձևի վրա
Չորեքշաբթի օրը Ռուսաստանը վետո դրեց Սիրիայի «Խան Շեյխուն»-ի կասկածելի քիմիական հարձակման ուսումնասիրման համար ԱՄՆ-ի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին առաջարկված բանաձևի վրա:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` Մոսկվան «Խան Շեյխուն»-ի անցած շաբաթվա քիմիական դեպքի հեղինակների մասին հետաքննություն անցկացնելու կապակցությամբ մեկ այլ բանաձևի նախագիծ ներկայացրեց ԱԽ-ին:
ԱՄՆ-ի, Բրիտանիայի, ու Ֆրանսիայի առաջարկած բանաձևի նախագծում Սիրիայի կառավարությանը պահանջ էր ներկայացվել փոխանցել «Խան Շեյխուն»-ի դեպքի օրն իրականացված իր ռազմական բոլոր գործողությունների մասին տվյալները, ինչին Ռուսաստանը դեմ էր արտահայտվել:
Ապրիլի 4-ին, Սիրիայի Իդլիբ նահանգի հարավում գտնվող «Խան Յունես»-ի տարածքի դեմ իրականացված քիմիական կասկածելի հարձակման հետևանքով զոհվեց ավելի քան 100 և վիրավորվեց շուրջ 400 մարդ:
Դեպքից հետո ԱՄՆ-ի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի գլխավորությամբ ահաբեկիչների հովանավոր արաբական-արևմտյան առանցքը մեծ ջանք է գործադրել այդ հարձակումը Սիրիայի կառավարությանը վերագրելու ուղղությամբ, ինչը Սիրիայի կառավարությունը կտրուկ մերժել է:
Այս կասկածելի հարձակումը նաև պատրվակ ծառայեց ԱՄՆ-ի համար, որպեսզի ուրբաթ օրը 59 քրուզ տեսակի հրթիռների թիրախ դարձնի տարածաշրջանում ԻԼԻՊ և «Ջեբհաթ-ալ-Նոսրա» ահաբեկչական խմբերի դեմ պայքարի գլխավոր կենտրոններից համարվող և Հոմս նահանգում գտնվող «Ալ-Շաաիրաթ»-ի ավիաբազան: