Մերկելը գործարարներին համբերության կոչ է արել ՌԴ դեմ պատժամիջոցները չեղարկելու հարցում
https://parstoday.ir/hy/news/world-i6106-Մերկելը_գործարարներին_համբերության_կոչ_է_արել_ՌԴ_դեմ_պատժամիջոցները_չեղարկելու_հարցում
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստովանել է, որ ՌԴ դեմ պատժամիջոցները ուժեղ հարված են հասցնում գերմանացի գործարարներին, հետևաբար վերջիններս պետք է համբերատար լինեն մինչ դրանց չեղարկումը: Այս մասին փոխանցում է «Վեստի.ուա»-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 29, 2016 05:51 Asia/Tehran
  • Մերկելը գործարարներին համբերության կոչ է արել ՌԴ դեմ պատժամիջոցները չեղարկելու հարցում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստովանել է, որ ՌԴ դեմ պատժամիջոցները ուժեղ հարված են հասցնում գերմանացի գործարարներին, հետևաբար վերջիններս պետք է համբերատար լինեն մինչ դրանց չեղարկումը: Այս մասին փոխանցում է «Վեստի.ուա»-ն:

Ինչպես նշվում է, Մերկելը նման հայտարարությամբ է հանդես եկել կառավարող Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության տնտեսական խորհրդի նիստում:

Աղբյուրի փոխանցմամբ, Գերմանիայի կանցլերը խոստովանել է, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները լուրջ հարված են հասցնում բիզնես ոլորտին, ուստի գործարարները պետք է համբերություն ցուցաբերեն մինչ պատժամիջոցները կչեղարկվեն:

Որպես պատժամիջոցների շուտափույթ չեղարկման պայման՝ կանցլեր Մերկելը կրկին շեշտել է Ուկրաինայի հարցով Մինսկյան պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մինսկյան պայմանավորվածությունների կատարման ժամկետը երկարաձգվել է մինչ 2016 թվականի վերջ: