Թուրքիան և Կատարը համաձայնության են եկել Դոհայում համատեղ զորակայան ստեղծելու հարցում
https://parstoday.ir/hy/news/world-i61568-Թուրքիան_և_Կատարը_համաձայնության_են_եկել_Դոհայում_համատեղ_զորակայան_ստեղծելու_հարցում
Թուրքիայի նախագահի Կատար այցին համընթաց, Անկարայի պետայրերը հայտարարել են, որ երկու երկրները համաձայնության են եկել Դոհայում համատեղ զորակայան ստեղծելու և այդ վայրում թուրք զինծառայողների ներկայության շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 10, 2017 07:03 Asia/Tehran
  • Թուրքիան և Կատարը համաձայնության են եկել Դոհայում համատեղ զորակայան ստեղծելու հարցում

Թուրքիայի նախագահի Կատար այցին համընթաց, Անկարայի պետայրերը հայտարարել են, որ երկու երկրները համաձայնության են եկել Դոհայում համատեղ զորակայան ստեղծելու և այդ վայրում թուրք զինծառայողների ներկայության շուրջ:

Երեքշաբթի օրը Ռեջեբ Թայիբ Էրդողանը Դոհայում հանդիպում-զրույց է ունեցել կատարցի պետայրերի հետ:

Ըստ Press tv հեռուստաընկերության հաղորդման, Թուրքիայի պաշտպանության նախարարության տեղակալի օգնական Էհսան Բուլբուլն ասել է.«Կատարի հետ ռազմական համաձայնության շրջանակում, որոշվել է Դոհայում շահագործման հանձնել Թուրքիայի և Կատարի համատեղ ուժերի տակտիկական զորակայանը»:

Նշելով, որ Դոհայի զորակայան են գործուղվելու 500-600 թուրք զինծառայողներ, Բուլբուլը հավելել է.«Զորակայանում տեղակայվելու է ուսումնավարժանքների աշխատախումբ»:

Թուրքիայի պետայրերի հայտարարությամբ, Դոհայում զորակայանի ստեղծումը նպաստելու է երկու երկրում ահաբեկչության դեմ մղվող պայքարին : Դա այն դեպքում, երբ Թուրքիան ու Կատարը  համարվում են Սիրիայում ահաբեկչական տարբեր խմբավորումների աջակիցները: