Վրաստանն ու Չինաստանն ազատ առեւտրի մասին համաձայնագիր են ստորագրել
Վրաստանն ու Չինաստանը համաձայնագիր են ստորագրել ազատ առեւտրի մասին։ Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո վրացական արտադրանքի 94 տոկոսը Չինաստան ներկրվելիս ազատվելու է մաքսատուրքերից։ Այս մասին հայտնում է Imedinews-ը՝ վկայակոչելով կառավարության աշխատակազմը։
Վրաստանը տարածաշրջանում առաջին երկիրն է, որի հետ Չինաստանը ստորագրել է ազատ առեւտրի մասին համաձայնագիր։ Այն վրացական արտադրանքի համար կբացի մի շուկա, որն ավելի քան 1․4 մլրդ սպառող ունի, հայտնում է «Վրաստան օնլայնը»։
Վրաստանի ու Չինաստանի միջեւ համաձայնագրի կնքման մասին բանակցությունները սկսվել էին 2015-ի դեկտեմբերի 10-ին։ Իսկ բանակցությունների ավարտի մասին հուշագիրը ստորագրվել էր 2016-ի հոկտեմբերին։ Այսպիսով համաձայնագրի շուրջ բանակցությունները տեւողությունը ռեկորդային կարճ է եղել՝ 7 ամիս։
Վրաստանի ու Չինաստանի միջեւ առեւտուրը վերջին տարիներին աշխուժացել է։ Չինաստանը Վրաստանի չորս հիմնական առեւտրային գործընկերներից մեկն է։
News.am