Մայիս 15, 2017 19:32 Asia/Tehran
  • Քրիստոս Ստիլիանիդեսը պահանջել է օգնել Մյանմայի մուսուլմաններին

Եվրամիության Մարդասիրական օգնության և ճգնաժամային կառավարման հանձնակատար Քրիստոս Ստիլիանիդեսը պահանջել է վերացնել Մյանմայի Ռախինի նահանգի ժողովորդին օգնությունների առաքման սահմանափակումները:

Քրիստոս Ստիլիանիդեսը Մյանմայի կառավարությունից պահանջել է արտոնել անցյալ տարվա հոկտեմբերից ռազմական կացության մեջ գտնվող Ռախին նահանգին հումանիտար օգնությունների առաքումը:

Մյանմայի կառավարությունը Ռուհինգիայի մուսուլմաններին անօրինական գաղթականներ և քաղաքացիական իրավունքներից զուրկ է համարում:

Մյանմայի բանակայինները սպանել են հարյուրավոր մուսուլմանների և տասնյակ հազար մարդկանց զրկել տնից:

ՄԱԿ-ը անցյալ ամիս հայտարարել է, որ Մյանմայի բանակը ցեղասպանություն է իրականացրել Ռուհինգիայի մուսուլմանների դեմ:

Պիտակ