Չինաստանը Վրաստանում $1 մլրդ կապիտալով բանկ կբացի
https://parstoday.ir/hy/news/world-i62084-Չինաստանը_Վրաստանում_1_մլրդ_կապիտալով_բանկ_կբացի
Պեկինում տեղի է ունեցել Վրաստանի զարգացման համար բանկի հիմնում նախատեսող հռչակագրի ստորագրման պաշտոնական արարողությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 15, 2017 19:46 Asia/Tehran
  • Չինաստանը Վրաստանում $1 մլրդ կապիտալով բանկ կբացի

Պեկինում տեղի է ունեցել Վրաստանի զարգացման համար բանկի հիմնում նախատեսող հռչակագրի ստորագրման պաշտոնական արարողությունը:

Փաստաթուղթը ձևակերպվել է մայիսի 15-ին Պեկինում մեկնարկած «Մեկ գոտի՝ մեկ ուղի» համաժողովի շրջանակում:

Բանկի հիմնական կապիտալը 1 մլրդ դոլար է, իսկ կուտակայինը՝ 300 մլն դոլար: Այդ ֆինանսական կազմակերպության հիմնադիրներն են Չինաստանի խոշորագույն China Energy Company Limited (CEFC) ընկերությունը և Eurasian Invest LLC ընկերությունը:

Վրաստանի կողմից հռչակագիրը ստորագրել է փոխվարչապետ և ֆինանսների նախարար Դմիտրի Կումսիշվիլին:

Ըստ փաստաթղթի, չինական ընկերությունները պարտավորվել են նոր առևտրային բանկ բացել Վրաստանում: Ըստ Կումսիշվիլիի, վերոնշյալ ընկերությունների ներկայացուցիչները դիմել էին Վրաստանի Ազգային բանկ՝ սկսելու համար բոլոր պաշտոնական ընթացակարգերը, գրում է Geomigrant.com-ը:

Panarmenian.net