Բրազիլիայի Գերագույն դատարանն իր համաձայնությունը տվեց այդ երկրի նախագահի մասին հետաքննությանը
Մայիս 19, 2017 07:55 Asia/Tehran
Բրազիլիայի Գերագույն դատարանը համաձայնել է այդ երկրի նախագահ Միշել Թեմերի դեմ կոռուպցիայի մեղադրանքների շուրջ հետաքննությանը:
«Ռոյտերզ»-ի հինգշաբթի օրը կատարած հաղորդման համաձայն, Բրազիլիայում Միշել Թեմերի նախագահությունից ընդամենը մեկ տարի անց, այդ երկրի որոշ պաշտոնատարներ հանդես են եկել նրա պաշտոնազրկման պահանջով:
Համաձայն Բրազիլիայի մամուլի հաղորդման, Թեմերը կոռուպցիայի հետ կապված մի գործի կապակցությամբ լռելու դիմաց խորհրդարանի նախկին նախագահին կաշառք է վճարել:
Բրազիլիայի նախագահը մերժել է իրեն ուղղված մեղադրանքները:
Պիտակ