Մայիս 20, 2017 13:47 Asia/Tehran
  • Լիբիայի հարավում ավիաբազայի վրա հարձակման հետևանքով 140 մարդ է զոհվել

Լիբիայի հարավային Բարք ալ-Շատի քաղաքի մոտ գտնվող ավիաբազայի վրա հարձակման հետևանքով 141 մարդ է զոհվել, հայտնում է Reuters-ը՝ Լիբիական ազգային բանակի ներկայացուցիչ Ահմեդ ալ-Միսմարին հղումով: Վերջինիս խոսքերով զոհերից 103-ն զինծառայողներ են, մնացածը՝ խաղաղ բնակիչներ են:

Հաղորդվում է, որ ավիաբազայի վրա հարձակումն իրականացրել են գրոհայիններ Միսուրատա քաղաքից՝ առավել հայտնի որպես Երրորդ ուժ: Ավելի վաղ ավիաբազան վերահսում էին հենց այս խմբավորումը, որը համարվում է ՄԱԿ-ի կողմից աջակցվող Տրիպոլիի ազգային համաձայնության կառավարության դաշնակից:

armedia.am

Պիտակ