Մայիս 20, 2017 19:01 Asia/Tehran
  • Շվեդիան արգելափակել է Իսրայելի ռեժիմի թուիթերյան հաշիվները

Շվեդիան փակել է Իսրայելի ԱԳ նախարարության ու նրա դեսպանի թուիթերյան հաշվեհամարները:

Լոնդոնում լույս տեսնող «Ռայ Ալյոմ» ինտերնետային կայքի հաղորդմամբ՝ Շվեդիայի կառավարությունը փակել է Իսրայելի ռեժիմի ԱԳ նախարարության ու նրա դեսպանի թուիթերյան հաշվեհամարները , վերջինիս կողմից հրահրիչ ու ռասայական կոչեր արվելու պատճառով:

Ըստ թերթի  տեղեկատվության՝ Շվեդիան և Իռլանդիան ԵՄ-ի անդամ այն երկրներն են,որոնց հարաբերությունները Իսրայելի ռեժիմի հետ ճգնաժամային են:

Շվեդիայում Իսրայելի ռեժիմի դեսպանը բողոքել է այդ երկրում ռեժիմի թուիթերյան հաշիվները փակվելու դեմ ,նշելով ,որ այդ քայլը կվնասի Իսրայելին:

Իսրայելի ռեժիմի դեսպանը խոստովանել է,որ  այդ ռեժիմի դիրքն այնքան է  իջել Շվեդիայի հանրային կարծիքի մոտ , որ նույնիսկ այդ երկրի ձախամետ շրջանակները չեն ցանկանում հանդիպել Թել Ավիվի կառավարության այս պաշտոնյայի հետ, բայց նրանք պատրաստ են բանակցություններ վարել Պաղեստինի իսլամական դիմադրության շարժում՝ ՀԱՄԱՍ-ի հետ:   

 

 

Պիտակ