Մայիս 27, 2017 19:24 Asia/Tehran
  • Եվրոպայում Մարդու իրավունքների պաշտպան․«Մարդու իրավունքներն ակունք են առել Իրանից»

Եվրոպայի մարդու իրավունքների պաշտպան կազմակերպության ղեկարվարն ասել է.«Մարդու իրավունքները ձևավորել են Իրանում և աշխարհի քաղաքակրթության մայրաքաղաք Շիրազում»: Այս մասին հայտնել է IRNA լրատվական գործակալությունը:

Շիրազում «Համաշխարհային ժառանգության ու մշակույթի պահպանումը Մարդու իրավունքների միջազգային համակարգի տեսանկյունից» խորագրով մասնագիտական նիստում Եվրոպայի մարդու իրավունքների պաշտպան կազմակերպության ղեկավար Մորթեն Քեյռոմն ասել է.«Ողջ աշխարհը պետք է իմանա, որ մարդու իրավունքներն արևմուտքի գաղափարների արդյունք չեն, քանզի Շիրազը այն վայրն է, որտեղ 2500 տարի առաջ խախտվեց ստրկատիրությունը,  կանխվեց բանտարկյալների նկատմամբ բռնության կիրառումը, իսկ կանանց էլ տղամարդկանց հավասար իրավունք վերապահվեց»:

Քեյռոմը հավելել է.«Պերսեպոլիսը պահպանելն ու պաշտպանելը նշանակում է պաշտպանել ու պահպանել մարդկային արժանապատվությունն ու մարդու իրավունքները»:

Պերսեպոլիսի պատմական կոթողները պատկանում են աքեմենյանների ժամանակաշրջանին և ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: 

 

Պիտակ