Ղարաբաղի հարցի կարգավորման համար պետք է ինտենսիվացնել բոլոր ուժերը. Գերմանիայի ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/world-i6325-Ղարաբաղի_հարցի_կարգավորման_համար_պետք_է_ինտենսիվացնել_բոլոր_ուժերը._Գերմանիայի_ԱԳՆ
Ղարաբաղի կոնֆլիկտը կարգավորելու համար պետք է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանավորությամբ ինտենսիվացնել ուժերը: Այս մասին փետրվարի 29-ին հայտնել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը՝ Նյու Յորքում ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանության խորհրդի նիստին: Այս մասին հայտնում է Novostnik.ru-ն: Նա հատկապես ուշադրություն է դարձրել «սառած» կամ «ձգձգված» կոնֆլիկտներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 01, 2016 15:17 Asia/Tehran
  • Ղարաբաղի հարցի կարգավորման համար պետք է ինտենսիվացնել բոլոր ուժերը. Գերմանիայի ԱԳՆ

Ղարաբաղի կոնֆլիկտը կարգավորելու համար պետք է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանավորությամբ ինտենսիվացնել ուժերը: Այս մասին փետրվարի 29-ին հայտնել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը՝ Նյու Յորքում ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանության խորհրդի նիստին: Այս մասին հայտնում է Novostnik.ru-ն: Նա հատկապես ուշադրություն է դարձրել «սառած» կամ «ձգձգված» կոնֆլիկտներին:

«Մենք չպետք է հարմարվենք ֆատալիզմի (ճակատագրի նախասահմանված և անխուսափելի բախտի հավատ) այսպիսի ձևավորմանը: Բազում տարիների ընթացքում այդ կոնֆլիկտները նրանց ժողովուրդների և տարածաշրջանի քաղաքականության ձախորդության պատճառ են դարձել: Մեր՝ ԵԱՀԿ-ի նախագահության ժամանակաշրջանում մենք ցանկանում ենք ներդնել բոլոր ուժերը՝ ավելի կառուցողական մոտեցումներին վերադառնալու նպատակով»,- հայտնել է Շտայնմայերը:

«Գերմանիան,- շարունակել է արտգործնախարարը,- անհանգստացած է Հայաստան-Ադրբեջան սահմանին մահացու դեպքերի աճով: Մենք պետք է զոհերի թվի անհապաղ կրճատման նոր ուղիներ գտնենք»:

operativ.am

1/3/2016