Քաթարը հերքել է չորս արաբական երկրների համատեղ հայտարարությունը
https://parstoday.ir/hy/news/world-i64152-Քաթարը_հերքել_է_չորս_արաբական_երկրների_համատեղ_հայտարարությունը
Քաթարի կառավարությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, հերքելով Արաբիայի , Եգիպտոսի ,Բահրեյնի և Էմիրությունների կողմից ներկայացված ահաբեկչական խմբավորումների ցուցակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 09, 2017 08:47 Asia/Tehran
  • Քաթարը հերքել է չորս արաբական երկրների համատեղ հայտարարությունը

Քաթարի կառավարությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, հերքելով Արաբիայի , Եգիպտոսի ,Բահրեյնի և Էմիրությունների կողմից ներկայացված ահաբեկչական խմբավորումների ցուցակը:

Արաբիան , Արաբական միացյալ էմիրությունները, Բահրեյնը և Եգիպտոսը համատեղ հայտարարության մեջ 12 կազմակերպությունների  և 59 անձանց, այդ թվում 18 քաթարցիների ներառել են ահաբեկչական խմբավորումների ցուցակում: 

Ինչպես հաղորդում է Ֆարս լրատվական գործակալությունը, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Բահրեյնի և  Եգիպտոսի վերջին համատեղ հայտարարությունը հերթական անհիմն ենթադրությունն է, որը հիմնավորող փաստեր չկան: Ահաբեկչության դեմ մեր դիրքորոշումը շատ ավելի ուժեղ է, քան համատեղ հայտարարությունը ստորագրած շատ երկրների՝ Արաբիայի, ԱՄԷ-ի, Բահրեյնի և Եգիպտոսի», ասված է Քաթարի կառավարության հայտարարությունում: