Ռուսաստանի մասնակցությամբ ընթանում է «Սլավոնական եղբայրություն 2017» զորավարժություն
Երկուշաբթի օրը մեկնարկել է Ռուսաստանի, Բելառուսի և Սերբիայի մասնակցությամբ «Սլավոնական եղբայրություն 2017» համատեղ զորավարժության վերջին փուլը:
Բելառուսի Բրեստի շրջանում անցկացվող զորավարժությանը ներգրավված են ավելի քան հազար բանակայիններ և 150 արդիական զենքեր:
ՌԴ ԶՈՒ հրամանատար Ալեքսեյ Իզգիբնովն ասել է.«Ռազմափորձի նպատակն է մասնակից երկրների զինված ուժերից ձևավորել բազմազգ գումարտակային մարտավարական խումբ, որը մշակելու է հակաահաբեկչական գործողությունների իրականացման ծրագրեր»։
Ռուս պաշտոնյան նշել է, որ ռազմափորձի վերին փուլն իրականացվելու է այսօր: Իրանականացվելու են ահաբեկչական գործողությունները կանխելու և չեզոքացնելու փորձեր, էլեկտրոնային պատերազմի և օդային ճանապարհով փրկարարական վարժանքներ:
Բելառուսը Ռուսաստանի ռազմավարական միակ դաշնակիցն է հյուսիս- արևելյան Եվրոպայում և ՆԱՏՕ-ում: