Քննադատության է արժանացել Կատարի բարեգործական հիմնադրամներն ահաբեկիչ անվանելու քայլը
https://parstoday.ir/hy/news/world-i64440-Քննադատության_է_արժանացել_Կատարի_բարեգործական_հիմնադրամներն_ահաբեկիչ_անվանելու_քայլը
Աշխարհի բարեգործական հիմնադրամների ասոցիացիան մտահոգություն է հայտնել Կատարի որոշ բարեգործական հիմնադրամները ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելու պարսիցծոցյան մի քանի երկրի նախաձեռնության կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 12, 2017 13:47 Asia/Tehran
  • Քննադատության է արժանացել Կատարի բարեգործական հիմնադրամներն ահաբեկիչ անվանելու քայլը

Աշխարհի բարեգործական հիմնադրամների ասոցիացիան մտահոգություն է հայտնել Կատարի որոշ բարեգործական հիմնադրամները ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելու պարսիցծոցյան մի քանի երկրի նախաձեռնության կապակցությամբ:

Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստակայանը հաղորդել է.«Աշխարհի բարեգործական հիմնադրամների ասոցիացիան հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի և մի քանի արաբական այլ երկրների կողմից ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառված Կատարի բարեգործական հիմնադրամները աշխարհի մասշտաբով բարեգործական աշխատանքներ են իրականացնում և օգնում են կարիքավոր և պատերազմից ու աղետներից տուժած մարդկանց»:

«Այս հիմնադրամները հզոր կապեր են պահպանում միջազգային կազմակերպությունների և ՄԱԿ-ին կից հաստատությունների հետ: Նրանք հակաահաբեկչական աշխատանքներ են տանում»,ասված է Աշխարհի բարեգործական հիմնադրամների ասոցիացիայի հրապարակած հաղորդագրության մեջ: