ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտությանը
ԱՄՆ-ը և Հյուսիսատլանտյան դաշինքի նրա դաշնակիցները ընդունում են միջոցառումներ, որպեսզի անհրաժեշտության դեպքում պատրաստ լինեն եվրոպական մայրցամաքում Ռուսաստանի հետ հակամարտությանը։
Այս մասին հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար, ամերիկացի գեներալ Ֆիլիպ Բրիդլավը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Նրա խոսքով՝ դաշինքի բոլոր երկրները բարձրացնում են իրենց զորքերի մարտական պատրաստականությունը հարկ եղած դեպքում Ռուսաստանի հետ հակամարտությանը պատրաստ լինելու համար։
Բրիդլավը նշել է, որ նման միջոցառումներն ընդունվում են, մասնավորապես, Հին աշխարհում ԱՄՆ զորակազմի մեծացման ու զորավարժությունների ակտիվացման և սպառազինության հավելյալ քանակի տեղակայման ամերիկյան նախաձեռնության շրջանակում։
Գեներալը կարծում է, որ Ռուսաստանի միջամտությունը սիրիական հակամարտությանը խորացրել է իրավիճակը, և որ Մոսկվան քիչ բան է անում ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համար՝ օգնելով միայն նախագահ Բաշար Ասադին։