Հունիս 18, 2017 00:12 Asia/Tehran
  • Եթովպիայում մոռացված քաղաք է հայտնաբերվել

Եթովպիայի արեւելքում բրիտանացի հնագետների թիմը հայտնաբերել է Խարլա մոռացված քաղաքը, որը կառուցվել էր Ք․ա 10-րդ դարում։ Քաղաքի ներսում հայտնաբերվել է 12-րդ դարի մզկիթ։

Ժամանակին Խարլան համարվում էր հսկաների քաղաք, հավաստիացնում են հնագետները, հայտնում է BBC-ն։

Խարլա քաղաքը եղել է տարածաշրջանային արհեստագործական ու առեւտրային կենտրոն, պատմում է պրոֆեսոր Թիմոթի Ինսոլը ՝ Բրիտանիայից։ Նրա խոսքով, քաղաքի արհեստագործները մասնագիտանում էին բիժուտերիայի ու ոսկերչական զարդերի պատրաստման գործում։

Խարլան խառը բնակչություն ուներ՝ թե օտարերկրացիներ, թե տեղացիներ, որոնք առեււտուր էին անում Կարմիր ծովի, Հնդկական օվկիանոսի ու գուցե նաեւ Արաբական նեղուցի մյուս երկրների հետ։ Հայտնաբերված արտեֆակտները տեղափոխվել են քաղաք Մադագասկարից, Մալդիվյան կղզիներից Եմենից ու Չինաստանից։

Հնագետները ծրագրում են հետազոտել տեղի գերեզմանոցից հայտնաբերված 300 աճյունները, որպեսզի ավելի շատ բան պարզեն նրանց կենսակերպի մասին։ Պեղումները կշարունակվեն հաջորդ տարի։

News.am

 

Պիտակ