Նիգերում երկու ցեղ դատի է տվել նավթագազային Shell ընկերությանը
https://parstoday.ir/hy/news/world-i6535-Նիգերում_երկու_ցեղ_դատի_է_տվել_նավթագազային_shell_ընկերությանը
Նիգերիական երկու ցեղ դատի է տվել անգլո-հոլանդական նավթագազային հսկա Royal Dutch Shell-ին` այն վնասի պատճառով, որ ընկերությունը հասցրել է շրջակա միջավայրին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով BBC-ին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 02, 2016 19:27 Asia/Tehran
  • Նիգերում երկու ցեղ դատի է տվել նավթագազային Shell ընկերությանը

Նիգերիական երկու ցեղ դատի է տվել անգլո-հոլանդական նավթագազային հսկա Royal Dutch Shell-ին` այն վնասի պատճառով, որ ընկերությունը հասցրել է շրջակա միջավայրին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով BBC-ին:

Բիլլե եւ Օգալե ցեղերը բողոքել են նրանից, որ գյուղատնտեսական հողերը եւ ձկնորսական վայրերը տուժել են Նիգեր գետի դելտայում նավթի բազմակի հեղեղներից: Նիգերի բնակիչները նաեւ բողոքում են, որ նավթի հեղեղների հետեւանքով ավելի քան 25 տարի է` խմելու մաքուր ջուրն անհասանելի է իրենց:

Երկու ցեղն էլ փորձում են ընկերությունից փոխհատուցում ստանալ, ինչպես նաեւ պահանջում են, որ Shell-ը մաքրի իրենց հողերը: Չորեքշաբթի տեղի կունենա գործի առաջին լսումը: Դրա ելքից է կախված, թե արդյոք հայցը կշարունակի քննվել: Վերջին հինգ տարվա ընթացքում սա նիգերիական ցեղերի երկրորդ հայցն Shell-ի դեմ: Բի-Բի-Սի-ն նշում է, որ Օգալե ցեղի կազմում 40 հազար մարդ կա, նրանք հիմնականում ֆերմերներ եւ ձկնորսներ են:

2015-ի նոյեմբերին Amnesty International-ը զեկույց էր թողարկել, որի համաձայն, Shell-ը չի վերացրել նավթի չորս հեղեղների հետեւանքները, չնայած խոստացել է անել դա:

Shell-ն իր հերթին պարզաբանում է, որ նավթի հեղեղները կապված են այն գողանալու փորձերի հետ: Վերջին տարիներին ընկերությունը Նիգերիայում բազմաթիվ դժվարությունների է բախվել: Խողովակաշարային համակարգից հումքի անօրինական պոմպումը նավթի էական կորուստների եւ խողովակաշարերի վնասման պատճառ է դարձել: Միջազգային հարաբերությունների Բրիտանական թագավորական Chatham House ինստիտուտի տվյալներով, նավթի անօրինական պոմպման հետեւանքով Նիգերիան ներկայումս տարեկան 3-8 մլրդ դոլար է կորցնում:

Անցյալ տարի Shell-ն արդեն համաձայնել էր 2008-ին նավթի հեղեղներից տուժած Նիգերի դելտայի բնակիչներին 8 մլն դոլար վճարել: