Թրամփն ու Էրդողանը քննարկել են կատարական ճգնաժամը
https://parstoday.ir/hy/news/world-i66030-Թրամփն_ու_Էրդողանը_քննարկել_են_կատարական_ճգնաժամը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցի ժամանակ քննարկել է մի շարք հարցեր՝ այդ թվում Կատարի հետ Պարսից ծոցի երկրների հակամարտության կարգավորումը, հայտնում է Սպիտակ տունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 30, 2017 19:40 Asia/Tehran
  • Թրամփն ու Էրդողանը քննարկել են կատարական ճգնաժամը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցի ժամանակ քննարկել է մի շարք հարցեր՝ այդ թվում Կատարի հետ Պարսից ծոցի երկրների հակամարտության կարգավորումը, հայտնում է Սպիտակ տունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Նախագահ Դոնալդ Թրամփը այսօր խոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ բազմաթիվ թեմաներով, այդ թվում Կատարի ու արաբական երկրների շարունակվող վեճի կարգավորման միջոցների մասին։ Թրամփը շեշտել է ԱՄՆ-ի բոլոր դաշնակիցների ու գործընկերների կարեւորությունը, որոնք ամրապնդում են  ջանքերը ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշում են, որ հիմնական պայմանը պետք է դառնա «բոլոր երկրների աշխատանքը ահաբեկչության ֆինանսավորումը դադարեցնելու գործում ու ծայրահեղական գաղափարախոսության դեմ պայքարը»։

News.am