Կահիրեում մեկնարկել է Կատարը շրջափակող երկրների քառակողմ նիստը
https://parstoday.ir/hy/news/world-i66484-Կահիրեում_մեկնարկել_է_Կատարը_շրջափակող_երկրների_քառակողմ_նիստը
Կահիրեում Եգիպտոսի, Արաբիայի , Արաբական միացյալ էմիրությունների և Բահրեյնի ԱԳ նախարարները նիստ են գումարել` Դոհայի պատասխանը քննարկելու նպատակով:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 05, 2017 19:48 Asia/Tehran
  • Կահիրեում մեկնարկել է Կատարը շրջափակող երկրների քառակողմ նիստը

Կահիրեում Եգիպտոսի, Արաբիայի , Արաբական միացյալ էմիրությունների և Բահրեյնի ԱԳ նախարարները նիստ են գումարել` Դոհայի պատասխանը քննարկելու նպատակով:

Ինչպես հաղորդում է «Ալ-յոմ Ալ-Սաբեը» լրատվական կայքը , Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շոքրին, Բահրեյնի ԱԳ նախարար Շեյխ Խալեդ Բեն Ահմեդ Ալ Խալիֆան , ԱՄԷ-ի ԱԳ նախարար Շեյխ Աբդուլլահ Բեն Զայեդ Ալ Նահյանը և Արաբիայի ԱԳ նախարար Ադել Ալ-Ջուբեյրը, հուլիսի 5-ին Կահիրեում նիստ են գումարել Կատարի ճգնաժամի հետ կապված իրադարձությունները քննարկելու նպատակով:

Արաբական վերոնշյալ երկրները նիստում նպատակ ունեն համադրել իրենց դիրքորոշումները Դոհայի  նկատմամբ կատարելիք հետագա քայլերի կապակցությամբ: 

Արաբիան, Արաբական միացյալ էմիրությունները, Բահրեյնը և Եգիպտոսը Դոհայի հետ հարաբերությունները վերականգնելու համար 13 նախապայմաններից կազմված պահանջագիր էին ներկայացրել Կատարին, որը արժանացել է Կատարի բացասական պատասխանին: