Մոսկվան պատրաստ է Ռուսաստանի եւ Վրաստանի խորհրդարանականների միջեւ շփումներին. Լավրով
https://parstoday.ir/hy/news/world-i67110-Մոսկվան_պատրաստ_է_Ռուսաստանի_եւ_Վրաստանի_խորհրդարանականների_միջեւ_շփումներին._Լավրով
Մոսկվան պատրաստ է ՌԴ-ի եւ Վրաստանի խորհրդարանականների միջեւ շփումներին։ Այս մասին չորեքշաբթի հայտարարեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Բելգիայի ԱԳՆ ղեկավար Դիդյե Ռեյնդերսի հետ մամուլի ասուլիսում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 12, 2017 16:08 Asia/Tehran
  •  Մոսկվան պատրաստ է Ռուսաստանի եւ Վրաստանի խորհրդարանականների միջեւ շփումներին. Լավրով

Մոսկվան պատրաստ է ՌԴ-ի եւ Վրաստանի խորհրդարանականների միջեւ շփումներին։ Այս մասին չորեքշաբթի հայտարարեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Բելգիայի ԱԳՆ ղեկավար Դիդյե Ռեյնդերսի հետ մամուլի ասուլիսում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

Լավրովն ընդգծել է նաեւ, որ գոյություն ունի ՌԴ ԱԳՆ-ի գծով ալիք եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների Վրաստանի նախագահի հատուկ ներկայացուցչություն՝ Զուրաբ Աբաշիձեի գլխավորությամբ։

«Պետք է խոսել միմյանց հետ, լուծումներ գտնել։ Մենք հարեւաններ ենք, շատ ընդհանրություններ ունենք՝ ինչպես պատմության մեջ, այնպես էլ ներկայում։ Ուստի մենք ողջունում ենք խորհրդարանականների շփման նախաձեռնությունը»,- ասել է նախարարը։

10 տարվա ընթացքում վրացի եւ ռուս խորհրդարանականների առաջին հանդիպումը տեղի է ունեցել երեքշաբթի Մոսկվայում։

News.am