Ռուսաստանն ընդլայնել է Վրաստանի տարածքում գտնվող սահմանային գիծը
https://parstoday.ir/hy/news/world-i67262-Ռուսաստանն_ընդլայնել_է_Վրաստանի_տարածքում_գտնվող_սահմանային_գիծը
«Ռուսաստանն աննկատ կերպով առաջ է տվել Վրաստանի տարածքում գտնվող սահմանային գիծը մի քանի հարյուր մետրով, հայտնում են տեղի լրատվամիջոցները»,- փոխանցում է The Independent-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 14, 2017 14:35 Asia/Tehran
  • Ռուսաստանն ընդլայնել է Վրաստանի տարածքում գտնվող սահմանային գիծը

«Ռուսաստանն աննկատ կերպով առաջ է տվել Վրաստանի տարածքում գտնվող սահմանային գիծը մի քանի հարյուր մետրով, հայտնում են տեղի լրատվամիջոցները»,- փոխանցում է The Independent-ը:

 

«Ըստ հաղորդագրության՝ Կրեմլի զորքերը նախորդ շաբաթ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի՝ G20 գագաթաժողովի ժամանակ հանդիպելու նախօրեին մի քանի հարյուր մետրով  առաջ են տարել սահմանային նշանը Հարավային Օսեթիայի գրավված տարածքում»,- ասվում է հոդվածում:

«Վրաստանի անվտանգության ծառայությունն այդ քայլն «անօրինական» է անվանել եւ հայտարարել է, որ դրա արդյունքում վնաս է հասցվել Գորիի տարածաշրջանի ֆերմերներին»,- գրում է թերթը:

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին իր վրդովմունքն է հայտնել եւ կոչ է արել միջազգային հանրությանը դատապարտել այդ քայլը: «Վրաստանն օգտագործելու է բոլոր դիվանագիտական լծակները, որպեսզի դադարեցնի այդ «սողացող քայլը»,- ասել է նա:

Իսկ վրացի նախարար Կետեւան Ցիխելաշվիլին ասել է, որ դա «սողացող» չէ, այլ բավականին «բաց եւ դինամիկ գործընթաց»: «Այդ գործընթացը շարունակվում է 2008թ.-ին սկսված ռուս-վրացական պատերազմի ժամանակաշրջանից»,- նշել է նա:

galatv.am