Հուլիս 27, 2017 07:29 Asia/Tehran
  • Թուրքիայի դեմ համատեղ բողոք ներկայացնելով Շվեդիան ու Գերմանիան պահանջեցին ազատ արձակել կալանավորներին

Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը չորեքշաբթի օրը տեղեկացրեց Թուրքիայում Գերմանիայի և Շվեդիայի երկու քաղաքացիների կալանքը շարունակվելու կապակցությամբ Անկարային ներկայացված այդ երկրի և Շվեդիայի համատեղ բողոքի մասին:

Գերմանացի իրավապաշտպան Փիթեր Շտյուդթներն ու Շվեդիայի քաղաքացի Ալի Ղարավին հուլիսի 5-ին մի խումբ այլ իրավապաշտպանների, այդ թվում` Թուրքիայում Միջազգային ներում կազմակերպության գրասենյակի պետի հետ միասին ահաբեկչությունը հովանավորելու մեղադրանքով կալանավորվեցին:

Գյուլենի խմբին անդամակցելու և 2016 թվականի հուլիսի 15-ի ձախողած հեղաշրջմանը մասնակից լինելու մեղադրանքով եվրոպական երկրների և Թուրքիայի քաղաքացիների կալանավորումն ու նրանց դեմ դատական ակտերի կիրառումը սովորական երևույթ են դարձել Թուրքիայում:

Թուրքիան խիստ քայլեր է ձեռնարկել անցած տարվա հեղաշրջման մասնակիցների, նրանց հովանավորների ու նաև Գյուլենի խմբի հետ կապակցություն ունեցող անձանց դեմ:

Անկարան հինգ անգամ երկարացրել է այդ երկրում արտակարգ դրության գործադրման ժամկետն ինչը մինչև այսօր շարունակվում է, ձախողած հեղաշրջման հետ կապված աշխատանքից հեռացվել է ավելի քան 130 հազար մարդ և 35 հազար հոգի կալանավորել ու հարցաքննման է ենթարկվել:

 

Պիտակ