Օգոստոս 07, 2017 19:15 Asia/Tehran
  • Շվեդիայի ՊՆ.«ՆԱՏՕ-ն լարվածություն է հրահրում աշխարհում»

Շվեդիայի Պաշտպանության նախարարն ասել է.«Պետությունների անդամակցությունը ՆԱՏՕ-ին լարվածություն է հրահրում աշխարհում»:

Շվեդիայի Պաշտպանության նախարար  Պիտեր Հուլքվիսն  այսօր ճապոնական «Ասահի» թերթին տված հարցազրույցում ասել է.«ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին երկրների կայացրած որոշումը նպաստում է ռազմական լարվածության սրմանը աշխարհում»:

Շվեդիայի Պաշտպանության նախարարի խոսքով՝ այժմյան պայմաններում լավագույն ռազմավարությունը  առանձին կերպով երկրների ռազմական կարողության ամրապնդումը  և երկկողմ ու բազմակողմ համագործակցության խորացումը կարող է լինել:

Ընդգծելով, որ իր երկիրը ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա Պիտեր Հուլքվիսը նշել է.«Շվեդիան չեզոք և հանձնառու երկիր է և չի համագործակցում ՆԱՏՕ-ի հետ»:

Շվեդիան հուլիսի 8-ին և 9-ին մասնակցեց Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, բայց հստակորեն հայտարարեց, որ չի պատրաստվում անդամակցել ՆԱՏՕ-ին: 

Պիտակ