Մերկելը կոչ է արել արագացնել հանցագործ ներգաղթյալների դատական հետապնդումը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել արագացնել հանցագործություն կատարած ներգաղթյալների դատական հետապնդումը, հաղորդում է РИА Новости-ն:
«Այնտեղ, որտեղ իրականացվել են և իրականացվում են հանցագործություններ, անմիջապես պետք է հաջորդի պատիժը»,- ասել է Մերկելը Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում:
Գերմանիայի կանցլերը նաև կոչ է արել չնվազեցնել փախստականների կողմից հանցագործություններ կատարելու հնարավորությունը, բայց միևնույն ժամանակ «չդատապարտել բոլորին անխտիր»:
Քննարկումն այն մասին, որ Գերմանիան չափազանց շատ փախստականներ է ընդունում, որոնք չեն հասցնում ինտեգրվել գերմանական հասարակության մեջ, նոր ուժով է բռնկվել մի շարք քաղաքներում, այդ թվում Քյոլնում, ամանորյա իրադարձություններից հետո, որի բնակիչների վրա հարձակումներ են իրականացվել ներգաղթյալների կողմից հունվարի 1-ին: Ոստիկանությունն ավելի քան 600 դիմում է ստացել գողությունների և սեռական ոտնձգությունների մասին, գրանցվել են նաև բռնաբարություններ:
tert.am
6/3/2016