Մերկելը կոչ է արել արագացնել հանցագործ ներգաղթյալների դատական հետապնդումը
https://parstoday.ir/hy/news/world-i6946-Մերկելը_կոչ_է_արել_արագացնել_հանցագործ_ներգաղթյալների_դատական_հետապնդումը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել արագացնել հանցագործություն կատարած ներգաղթյալների դատական հետապնդումը, հաղորդում է РИА Новости-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 06, 2016 06:42 Asia/Tehran
  • Մերկելը կոչ է արել արագացնել հանցագործ ներգաղթյալների դատական հետապնդումը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել արագացնել հանցագործություն կատարած ներգաղթյալների դատական հետապնդումը, հաղորդում է РИА Новости-ն:

«Այնտեղ, որտեղ իրականացվել են և իրականացվում են հանցագործություններ, անմիջապես պետք է հաջորդի պատիժը»,- ասել է Մերկելը Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում:

Գերմանիայի կանցլերը նաև կոչ է արել չնվազեցնել փախստականների կողմից հանցագործություններ կատարելու հնարավորությունը, բայց միևնույն ժամանակ «չդատապարտել բոլորին անխտիր»:

Քննարկումն այն մասին, որ Գերմանիան չափազանց շատ փախստականներ է ընդունում, որոնք չեն հասցնում ինտեգրվել գերմանական հասարակության մեջ, նոր ուժով է բռնկվել մի շարք քաղաքներում, այդ թվում Քյոլնում, ամանորյա իրադարձություններից հետո, որի բնակիչների վրա հարձակումներ են իրականացվել ներգաղթյալների կողմից հունվարի 1-ին: Ոստիկանությունն ավելի քան 600 դիմում է ստացել գողությունների և սեռական ոտնձգությունների մասին, գրանցվել են նաև բռնաբարություններ:

tert.am

6/3/2016