Օգոստոս 11, 2017 12:52 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը զգուշացրել է Մյանմայի մուսուլմանների նկատմամբ բուդդիստների թշնամանքը խորանալու կապակցությամբ

ՄԱԿ-ի կողմից Մյանմայի ռոհինգյա մուսուլմաններին ցուցաբերվող մարդասիրական օգնությունների պատճառով, վերջիններիս նկատմամբ ծայրահեղական բուդդիստների թշնամանքը խորացել է:

Մյանմայում ծայրահեղական բուդդսիտների կողմից ռոհինգյա մուսուլմանների նկատմամբ խորացող թշնամանքը մտահոգում է ՄԱԿ-ին:

ՄԱԿ-ը ուրբաթ օրը զգուշացրել է, որ մոտ ապագայում մեծ հավանականությամբ աշխարհն ականատես կլինի Մյանմայի մուսուլմանների դեմ ծայրահեղական բուդդիստների հարձակումների նոր ալիքի:

ՄԱԿ-ը Մյանմայի արևմտյան Ռախին նահանգում գտնվող այդ կառույցի հարյուրավոր աշխատակիցներին զգուշացրել է ծայրահեղականների հարձակումների կապակցությամբ:

Մոտ մեկ միլիոն 100 հազար ռոհինգյա մուսուլմաններ ապրում են Ռախին նահանգում, բայց Մյանմայի կառավարությունը քաղաքացիական ոչ մի իրավունք չի վերապահում այդ կրոնական փոքրամասնության համար: 

Պիտակ