Օգոստոս 13, 2017 13:44 Asia/Tehran
  • Հրաձգություն Մալմյոյի արհմիությունների տանը

Կիրակի օգոստոսի 13-ին, անհայտ անձը կրակ է բացել Շվեդիայի հարավում՝ Մալմյոյում, արհմիությունների տանը։

 Sydsvenskan պարբերականը փոխանցում է, որ միջադեպի մասին առաջին տեղեկությունը ստացվել է տեղի ժամանակով 05։50-ին։

Ականատեսների խոսքով՝ զինված տղամարդը շենք է ներխուժել եւ 5-6 կրակոց արձակել։ Նա բղավել է, որ վրեժխնդիր է լինում եղբոր համար։  Միջադեպի պահին շենքում 70-100 մարդ է գտնվել։ 3-ը վիրավորվել են։ Նրանցից երկուսը՝ 20 եւ 25 տարեկան ծանր վիճակում են։

Հանցագործության դրդապատճառները պարզաբանվում են։ Ոստիկանությունը միջադեպը նախնական կարգով որպես սպանության փորձ է որակում։ Կրակողին դեռ չի հաջողվել ձերբակալել։

news.am

 

Պիտակ