Օգոստոս 17, 2017 17:53 Asia/Tehran
  • Դատապարտվել է Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի կողմից հավանական ռազմական միջամտությունը

Հարավամերիկյան երկրների և Իսպանիայի քաղաքական տարբեր խմբակցություններ և լուսակցություններ դատապարտել են ԱՄՆ-ի նախագահի վերջին սպառնալիքը:

«Թելե սուր» գործակալության հաղորդմամբ՝ Ուրուգվայի  «Լայն ճակատ» իշխող կուսակցության պարգամավորները չորեքշաբթի երեկոյան մի հաղորդագրություն տարածելով, դատապարտել են Վենեսուելայում ռազմական հավանական միջնորդության կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնչեցրած սպառնալիքը:

Հաղորդագրությունում նշված է.«Ուրուգվայի  «Լայն ճակատ» իշխող կուսակցության պարգամավորները Վաշինգտոնի սպառնալիքը համարում են միջազգային օրենքների սկզբունքներին դեմ քայլ և դատապարտում են այն»:

Ըստ հաղորդագրության , Վենեսուելայում ճգնաժամը պետք է կարգավորվի միմիայն այդ երկրի ժողովրդի կողմից և տարբեր խմբերի միջև խաղաղ բանակցությունների ու փոխըմբռնման հիմունքով:

Իսպանիայի տարբեր կազմակերպությունների ու կուսակցությունների ներկայացուցիչները ևս ընդդիմացել են Վենեսուելայի դեմ Թրամփի սպառնալիքին:

Հաղորդագրություն է հրապարակել նաև Էկվադորի կառավարությունը, որում ասվում է.«Պետք է ի լուր միջազգային հանրությանը հայտարարել, որ Լատինական Ամերիկան խաղաղության ու կայունության տարածք է և անհրաժեշտ է, որպեսզի բոլոր երկրները հանձնառու լինեն արտաքին սպառնալիքներից այդ երկրներին պաշտպանելու հարցում»:

Դոնալդ Թրամփը վերջերս հայտարարել էր, որ Վենեսուելայում անհանդարտությունների կարգավորման համար, քննարկում է տարբեր լուծումներ, այդ թվում` ռազմական տարբերակը:

Պիտակ