Օգոստոս 18, 2017 07:34 Asia/Tehran
  • Բարսելոնայում ահաբեկչական հարձակումը դատապարտվեց միջազգային հանրության կողմից

Տարբեր երկրների, կազմակերպությունների ու միջազգային կառույցների պաշտոնատարները դատապարտել են հինգշաբթի օրը Բարսելոնայում իրականացված ահաբեկչական հարձակումը:

Հինգշաբթի օրը, Իսպանիայի Բարսելոնա քաղաքի Ռամբլա կենտրոնական փողոցում, Մինիվեն տեսակի մեքենան մխրճվեց ամբոխի մեջ, որի հետևանքով զոհվեց առնվազն 13 և վիրավորվեց 100 մարդ:

Հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել ԻԼԻՊ ահաբեկչական խումբը:

Համաձայն Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, Եվրոհանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը մի հաղորդագրությամբ ցավակցություն հայտնելով ահաբեկչական հարձակման զոհերի հարազատներին, նշել է. «Եվրոպան երբևէ նման վայրագություններով չի ահաբեկվելու»:

Յունկերը հավելել է, որ Եվրոհանձնաժողովը պատրաստ է ցանկացած անհրաժեշտ օժանդակության համար:

ԵԽ-ի նախագահ Դոնալդ Թուսկն իր թուիթերյան էջում արած գրառման մեջ նշել . «Ամբողջ Եվրոպան Բարսելոնայի հետ է»:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնը Բարսելոնայի ահաբեկչական դեպքից հետ Իսպանիայի հետ իր երկրի զորակցությունը հայտնելով, իր թուիթերյան էջում գրել . «Մենք միասնական ու վճռակամ ենք»:

Աշխարհի կաթոլիկների առաջնորդ Ֆրանցիսկոս Պապն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն հայտնելով ահաբեկչական այս հարձակման զոհերի հարազատներին, ահաբեկչության դեմ համաշխարհային պայքարի կոչ են արել:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշը, դատապարտելով Բարսելոնայի ահաբեկչական հարձակումը, զորակցություն  է հայտնել Իսպանիայի կառավարությանն ու ժողովրդին:

ԻԼԻՊ-ն ավելի վաղ նման ոճի ահաբեկչական հարձակումներ է իրականացրել եվրոպական երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում ու Բրիտանիայում:

Եվրոպական երկրները, որոնք ժամանակին Միջին Արևելքում և հատկապես Սիրիայում հաստատված ահաբեկիչներին օժանդակություններ ցուցաբերելու հարցում որևէ ջանք չեն խնայել, այսօր դիմագրավում են ԻԼԻՊ-ի անդամ եվրոպացի ահաբեկիչների վերադարձի և ահաբեկչական հարձակումների վտանգը:

 

Պիտակ