Օգոստոս 18, 2017 17:41 Asia/Tehran
  • Թմրաբիզնեսի դեմ պայքարի շրջանակում, մեկ շաբաթվա ընթացքում Ֆիլիպիններում 80 մարդ է սպանվել

Թմրաբիզնեսով զբաղվողների դեմ Ֆիլիպինների ոստիկանության ուժերի իրականացրած գործողության երրորդ գիշերվա ընթացքում սպանվել է ևս 13 մարդ և այս շաբաթ սպանված մաքսանենգների թիվը հասել է 80 հոգու:

Համաձայն ԻՌՆԱ-ի հաղորդման, Ֆիլիպինների ոստիկանության ուժերը այդ երկրի նախագահ Ռոդրիգո Դոթերթեի հրահանգով իրականացրել են թմրաբիզնեսով զբաղվողների դեմ հերթական հարձակումը: Հարձակման  ընթացքում մայրաքաղաք Մանիլայում սպանվել է առնվազն 13 մարդ:

Այս շաբաթ Ֆիլիպինների ոստիկանության ուժերի կողմից թմրաբզնեսի դեմ պայքարի շրջանակում իրականացվող գործողության առաջին և երկրորդ փուլերում, Մանիլայում և հյուսիսային Բոլաքան նահանգում սպանվել է 67 և ձերբակալվել ավելի քան 200 մարդ:

Ֆիլիպինների ոստիկանությունն այս խիստ քայլը թմրաբիզնեսն ու փողոցային ոճրագործությունները կանխելու ուղղությամբ «մեկ անգամ և ընդմիշտ» վերցված քայլ է բնութագրել:

Դա ի տես այն բանի, որ Ֆիլիպիններում թմրաբիզնեսի դեմ պայքարի համար Ռոդրիգո Դոթերթեի նախընտրած բիրտ քայլերն արժանացել են ներքին ու արտաքին լայն շրջանակների քննադատությանը:

Պիտակ