«Էրդողանի կառավարությունը և ԻԼԻՊ-ը մետաղադրամի երկու կողմն են».Թուրք պատգամավոր
https://parstoday.ir/hy/news/world-i70092-Էրդողանի_կառավարությունը_և_ԻԼԻՊ_ը_մետաղադրամի_երկու_կողմն_են_.Թուրք_պատգամավոր
Թուրքիայում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորն այդ երկրի նախագահ ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանին և ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը, մետաղադրամի երկու կողմն է ճանաչել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 18, 2017 14:40 Asia/Tehran
  • «Էրդողանի կառավարությունը և ԻԼԻՊ-ը մետաղադրամի երկու կողմն են».Թուրք պատգամավոր

Թուրքիայում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորն այդ երկրի նախագահ ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանին և ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը, մետաղադրամի երկու կողմն է ճանաչել:

ՍԱՆԱ գործակալության փոխանցմամբ՝ Մոհամմեդ Ալի Ասլանն ասել է.«Ոչ մի տարբերչություն չկա Էրդողանի կառավարության , որը Տիգրիս գետի ճանապարհին գտնվելու պատճառաբանությամբ ավերում է երկրի պատմական կոթողները և Սիրիայի Պալմիրայի ու Մոսուլի մշակութային հուշարձաններն ավերող ԻԼԻՊ-ի միջև»:

Թուրքիայի կառավարության ընդդիմադիր կուսակցության պատգամավորը ՅՈՒՆԵՍԿՕ-ից պահանջել է միջամտել հարցին և կանխել 2500 ամյա վաղեմությամբ Թուրքիայի հարավ-արևելյան Մարդին քաղաքի մոտակայքում պատմական կոթողների ավերման համար Էրդողանի քայլերը: