Օգոստոս 19, 2017 17:02 Asia/Tehran
  • Ֆինլանդիայի ոստիկանությունը Տուրկուի միջադեպն ահաբեկչություն է որակել

Ֆինլանդիայի ոստիկանությունը Տուրկու քաղաքում հարձակումը դիտարկում է որպես ահաբեկչություն, հայտնում է Ռոյթերը: Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա՝ սպանելով 2 հոգու, վիրավորելով ութին:

 

Ահաբեկչության մեջ կասկածվում է 18-ամյա մարոկկացի: Ոստիկանությունը կրակել է նրա ոտքին և ձերբակալել:

lragir.am

Պիտակ