Գերմանիան կասկածում է, որ Թուրքիան պետք է դառնա Եվրամիության անդամ
https://parstoday.ir/hy/news/world-i7021-Գերմանիան_կասկածում_է_որ_Թուրքիան_պետք_է_դառնա_Եվրամիության_անդամ
Գերմանիայի կառավարությունը լուրջ կասկածներ ունի Եվրամիությանը Թուրքիայի հնարավոր անդամակցության շուրջ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 06, 2016 14:11 Asia/Tehran
  • Գերմանիան կասկածում է, որ Թուրքիան պետք է դառնա Եվրամիության անդամ

Գերմանիայի կառավարությունը լուրջ կասկածներ ունի Եվրամիությանը Թուրքիայի հնարավոր անդամակցության շուրջ։

Այս մասին BBC-ին տված հարցազրույցում հայտնել էԳերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն։ Նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը։

«Քննարկումը շատ երկար կտևի, այժմ այդ մասին չարժե անհանգստանալ»,- ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, պարզաբանել է նա։

Անկարան ԵՄ-ին անդամակցության հայտ է ներկայացրել դեռ 1987 թվականին։ Անդամակցության բանակցություններն սկսվել են 18 տարի անց։ Անցյալ տարվա հոկտեմբերին ԵՄ-ն և Թուրքիան պայմանավորվել էին միգրացիոն հարցում օգնության դիմաց արագացնել մուտքի արտոնագրերի վերացման գործընթացը։

Եվրահանձնաժողովի նախագահ Շան-Կլոդ Յունկերը հայտարարել էր, որ առանց մուտքի արտոնագիր ռեժիմը, հավանաբար, ուժի մեջ կմտնի 2016 թվականի աշնանը, եթե Անկարան կատարի Բրյուսելի բոլոր պայմանները։

Artsakhpress.am

6/3/2016