Սեպտեմբեր 06, 2017 08:52 Asia/Tehran
  • Սերգեյ Լավրովն ու Ռեքս Թիլերսոնը քննարկել են Հյուսիային Կորեայի շուրջ իրավիճակը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Հյուսիսային Կորեայի շուրջ ծավալված իրադրության վերաբերյալ՝ Փհենյանի հրթիռամիջուկային փորձարկումների ենթատեքստում, կարծիքներ են փոխանակել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը, այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։ Ամերիկացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ընթացքում Լավրովը Հարավարևելյան Ասիայում ռազմական լարվածության բորբոքմանը դեմ է հանդես եկել։ Նա նշել է, որ հարցը քաղաքական­դիվանագիտական ճանապարհով պետք է լուծում ստանա։ ՌԴ ԱԳ նախարարը նաև հույզերին չտրվելու և զսպվածություն ցուցաբերելու կոչ է արել։ ԿԺԴՀ-­ի քայլերը դատապարտող ամերիկյան բանաձևը ՄԱԿ-­ի Անվտանգության խորհրդի օրակարգում բարձրացնելու Թիլերսոնի առաջարկների վերաբերյալ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է այն քննարկել։ Իսկ միջազգային հանրության արձագանքում պետք է բացակայի խնդրի ռազմական լուծման գաղափարը։ Լավրովը կարծիք է հայտնել, որ հարցին հանգուցալուծում տալու նպատակով կարելի է օգտվել նաև ՄԱԿ-­ի գլխավոր քարտուղարի ծառայություններից։

Armenpress.am

 

Պիտակ